Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մեկնարկեց մեծ թենիսի տասնհինգերորդ միջազգային մրցաշարը

Մեկնարկեց մեծ թենիսի տասնհինգերորդ միջազգային մրցաշարը
14.10.2014 | 11:48

Մոսկվայում մեկնարկեց մեծ թենիսի տասնհինգերորդ միջազգային մրցաշարը, որը կրում է «Կրեմլի գավաթ» անվանումը: Կանանց մրցաշարում նախնական ցանցի մեջ առաջին հորիզոնականում է Սլովակիայի ներկայացուցիչ Դոմինիկա Ցիբուլկովան, տղամարդկանցից առաջինն է կանադացի Միլոշ Ռաոնիչը: «Կրեմլի գավաթի» գործող տիրակալներ, ռումինուհի Սիմոնա Խալեպն ու ֆրանսիացի Ռիշար Հասկեն չեն ժամանել Մոսկվա: Բնականաբար մեծ թիվ են կազմում ռուս մարզիկները: Մրցաշարն ավարտվելու է հոկտեմբերի տասնիննին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ