Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Լենինը տասնինը տարի հեղափոխություն արեց, նոր հաղթեց»

«Լենինը տասնինը տարի հեղափոխություն արեց, նոր հաղթեց»
21.10.2014 | 19:50

Ազատամարտիկ Վարդան Մալխասյանը մասնակցել է հոկտեմբերի 10-ին եռյակ-քառյակի հանրահավաքին ու պատրաստվում է մասնակցել նաև հոկտեմբերի 24-ին: Նա չի վհատվում, որ մինչ օրս չի հաջողվել հասնել շոշափելի արդյունքի՝ իշխանափոխության:

«Կա հանգամանալից մշակված ծրագիր, քաղաքականության մեջ անշտապ համառությունը միշտ հաղթում է բիրտ ու վայրենի ուժին»,- մեր զրույցում նշեց ազատամարտիկը:
Մեր դիտարկմանը, որ տարիներ շարունակ ընդդիմությունը բավարարվել է հանրահավաքներ ու երթեր կազմակերպելով ու դրանից հետո մարդկանց տուն ուղարկելով, բավարար պայման չէ՞ հետևություն անելու համար, որ այսուհետ էլ նույնն է կրկնվելու:
«Կարծո՞ւմ եք՝ հեղափոխություն անելն այդքան դյուրին գո՞րծ է: Լենինը տասնինը տարի հեղափոխություն արեց, նոր հաղթեց: Մարդ կա, որ երեսուն տարի է հեղափոխություն անում: Մեր ջանքերն ու էներգիան չեն կորչելու և բերելու են անխուսափելի հաղթանակի: Այսօր հայ ժողովրդի լինելության խնդիրն է դրված: Եթե մենք չհաղթենք այս իշխանություններին, ապա կկորցնենք մեր հայրենիքը»,- ասաց Վարդան Մալխասյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ