Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
14.11.2014 | 00:41

...թե քառյակից «պոկվելուց» հետո ՀՅԴ ներկայացուցիչներն ի պատասխան այն մեղադրանքների, թե դաշնակցությունը համագործակցում է իշխանությունների հետ, բաց տեքստով ակնարկեցին, թե հետո կերևա` ով է քառյակից համագործակցության գնում: Այս օրերին, երբ եռյակում անորոշություն է, ու իշխանական «խլրտումներ» կան, դաշնակցականները տարբեր խոսակցությունների ժամանակ շեշտում են, թե որքան իրավացի էին իրենք: Ասում են` «հին ընկերները» վաղուց էին «գլխի ընկել», որ հնարավոր է նման հեռանկար, և որոշել էին եռյակի մյուս ուժերի պես լուսանցքում չհայտնվել: Իսկ շահած դուրս գար միայն ԲՀԿ-ն: Նման հարցերում մի դարից ավելի «ապրած» դաշնակցությունը շատ արագ է կողմնորոշվում:

Դիտվել է՝ 1947

Մեկնաբանություններ