«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Պուտինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Թուրքիայի դիրքորոշումը հեռատեսական է համարում

Պուտինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Թուրքիայի դիրքորոշումը հեռատեսական է համարում
29.11.2014 | 11:35

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռատեսական է համարում Թուրքիայի դիրքորոշումը, որը չի սահմանել պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Նա դրական է վերաբերվում Անկարայի՝ մսի, կաթի, ձկան, բանջարեղենի և մրգերի արտահանումը Ռուսաստան ավելացնելու մտադրություններին: «Բարձր ենք գնահատում Թուրքիայի որոշումների ինքնուրույնությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հարցերի առումով։ Թուրք գործընկերները չեն զոհաբերել իրենց շահերը՝ հանուն ինչ-որ մեկի քաղաքական հավակնությունների։ Կարծում եմ՝ իսկապես մտածված և հեռատեսական հաշվարկ է»,- ասել է Պուտինը՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։
ՌԴ նախագահը հուսով է, որ կողմերին կհաջողվի մեծացնել փոխադարձ առևտրի ծավալը, նոր որակյալ մակարդակի հասցնել ներդրումային համագործակցությունը։
«Մենք արդեն խոսել ենք Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, որ հեռանկարում կարող ենք ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 100 մլրդ դոլարի նիշի»,- ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը դեկտեմբերի 1-ին կայցելի Թուրքիա՝ Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստին մասնակցելու համար։

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ