Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Նիխտ» ներքաղաքական զարգացումներ

«Նիխտ» ներքաղաքական  զարգացումներ
02.12.2014 | 00:07

ՀՀԿ մեր աղբյուրները վստահաբար պնդում են` մինչև Ամանորի տոներ ոչ մի ներքաղաքական զարգացում այլևս չի լինի` ելնելով ԲՀԿ-ի հետ ՀՀԿ-ի պայմանավորվածություններից: «Ճի՛շտ է, դեմքը պահելու համար ԲՀԿ-ն բյուջեին դեմ կքվեարկի, բայց դե քվորում կապահովի, Արգամիչին չի խոչընդոտի ոչ մի հարցում, հետո էլ կսկսեն մանրից տասներորդ կետի շուրջ «բանախոսել», պայմանավորվել` հանդիպում են, թե չէ, երբ են հանդիպում, մինչ էդ էլ Նոր տարին կգա, ու, միտինգի փոխարեն, եռյակով կգնան իրենց տները` Նոր տարի տոնելու, եթե մինչ էդ եռյակը քանդված չլինի. Նոր տարի է` ի՞նչ քանդվի. խելքները հացի հետ հո չե՞ն կերել: Քաղաքական բուն զարգացումները կսկսվեն հունվարից հետո, երբ կսկսվի սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկումը. ա՛յ էդ ժամանակ, արդեն կախված Քոչարյանի պահանջարկ-առաջարկից, ԲՀԿ-ն, հնարավոր է և անկանխատեսելի վարքագիծ դրսևորի, ինչին ՀՀԿ-ն նույնպես պատրաստ է»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչներից մեկը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ