Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արամ Մանուկյանի վրա հարձակված կասկածյալը բերման է ենթարկվել

Արամ Մանուկյանի վրա հարձակված կասկածյալը բերման է ենթարկվել
14.12.2014 | 16:44

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա դեկտեմբերի 11-ին երեկոյան հարձակված և մարմնական վնասվածքներ պատճառած կասկածյալը բերման է ենթարկվել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կասկածյալը 1973 թ. ծնված Արշակ Սվազյանն է, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է քննություն:

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ