Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ

ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ
19.01.2015 | 12:01

Հունվարի 15-18-ն Իսրայելում ընթացող DEMYC-ի (The Democrat Youth Community of Europe) 25-րդ համաժողովում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամ Լիլիթ Բեգլարյանն ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ։ Սա մեծ ձեռքբերում է հայաստանյան քաղաքական իրականության մեջ։

DEMYC-ը՝ «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը, միավորում է 60 երկրների կուսակցությունների երիտասարդական թևերը, և Հայաստանից այս կառույցում փոխնախագահ ունենալը մեծ ձեռքբերում է։ Փոխնախագահների պաշտոնի համար պայքարում էին բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ։ Ընդ որում, ՀՀԿ պատվիրակն ընտրվել է ձայների մեծ առավելությամբ։
Նշենք, որ Ադրբեջանն ընդամենը DEMYC-ի ասոցացված անդամ է։
Ընտրություններին նախորդել է ՀՀԿ ԵԿ բավականին լուրջ, դժվարին աշխատանքը եվրոպական քաղաքական այս կառույցում։ DEMYC-ում փոխնախագահի պաշտոնը, անկասկած, ծառայելու է միջազգային հարթակում ՀՀ պետական շահերի ամրապնդմանն ու առաջմղմանը։



Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ