ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ավարտվեց Tata Steel-ը

Ավարտվեց Tata Steel-ը
27.01.2015 | 12:45

Հոլանդական Վեյկ ան Զեեում ավարտվեց շախմատային գերմրցաշարը: Ցավոք, Tata Steel-ի անցած մրցաշարի հաղթող Լևոն Արոնյանն այս անգամ տասնչորս մասնակիցների մեջ հանգրվանեց ընդամենը տասներորդ հորիզոնականում` ցույց տալով 5,5-միավորանոց արդյունք: Ի դեմս աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի, մրցաշարն ունեցավ միանձնյա հաղթող` 9 միավոր: 8,5 ական միավորով երկրորդ-հինգերորդ տեղերը բաժանեցին Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Վեսլի Սոն, Լիրեն Դինգը:

Հուրախություն բոլորիս, Tata Steel-ի B մրցաշարում անհամեմատ հաջող եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի տակ հանդես եկող Սամուել Սևյանի մասնակցությունը: Հաղթանակով ավարտելով վերջին տուրը` տասնչորսամյա գրոսմայստերը 7,5 միավորով հանգրվանեց մրցաշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ