Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«ՈՒժեղ» վարչապետի լեգենդը փլուզվում է

«ՈՒժեղ» վարչապետի լեգենդը փլուզվում է
06.02.2015 | 00:30

Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, շատերն անմիջապես ենթադրեցին, որ, ի տարբերություն իր նախորդի, նրան, որպես օլիգարխիայի կարկառուն ներկայացուցչի և առաջնորդի, կհաջողվի առանց միջնորդների կառավարության որոշումներն ի կատար ածել: Ենթադրվում էր, որ գործարար և քրեական աշխարհի վրա որոշակի ազդեցություն ունեցող նոր վարչապետը շատ հեշտ լեզու կգտնի բոլոր հոսանքների ներկայացուցիչների հետ և առանց ցնցումների կիրագործի ազդարարվող բարեփոխումները: Բայց կես տարի էլ չանցած պարզ դարձավ, որ «ուժեղ» վարչապետի առասպելն ընդամենը Հովիկ Աբրահամյանի PR-շչիկների փչած փուչիկն է: Ինչպես երևում է, դրանում համոզվել են նաև Բաղրամյան 26-ում, որտեղ արդեն սովորել են, որ Հովիկ Աբրահամյանի ձեռամբ շեփորահարվող դարի բարեփոխումները առաջին իսկ դիմադրության պարագայում կամ հետաձգվում են, կամ այդպես էլ թղթի վրա են մնում: Բավական է հիշել «Դեմ եմ»-ի պատմությունը, իսկ հիմա նաև «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ սեփական խնամու նախաձեռնությամբ ստեղծված իրավիճակը: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նախագահականում դժվար թե երկար հանդուրժեն օլիգարխ վարչապետի նման երկչոտ վարքագիծը: Ի վերջո, նրան վարչապետի պաշտոնը վստահել են կոնկրետ հարցեր լուծելու և ոչ թե դրանք «ջրելու» համար:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ