ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Գուցե Ռոբերտ Քոչարյանն անձա՞մբ գլխավորի մարտի 1-ի երթը

Գուցե Ռոբերտ Քոչարյանն անձա՞մբ գլխավորի մարտի 1-ի երթը
17.02.2015 | 15:53

«ԲՀԿ-ն ստեղծվել է Բաղրամյան 26-ում Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ: Այսինքն՝ я тебя породил, я тебя и убью»,- այսօր հայտարարել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, որ մեր տիպի երկրներում անհնար է լինել օլիգարխ և մնալ ընդդիմադիր: «Կան խաղի կանոններ, որոնք ընդունենք կամ չընդունենք՝ թելադրում են ինչ-որ լոգիկա: Այստեղ ոչ ինտելեկտուալ գիտելիքները կապ ունեն, ոչ էլ մեկ այլ բան: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ռուսական ազգային ակադեմիայի թղթակից անդամ Բորիս Բերեզովսկին փորձ արեց ընդդիմանալ, ճակատագիրը գիտենք: Դա ցավալի բան է: Մարդը, որը օլիգարխ է, որի կարողությունը համադրելի է երկրի պետական բյուջեի հետ՝ չի կարող գործել որպես ընդդիմադիր: Իվանիշվիլին Վրաստանի օլիգարխ չի եղել, ռուսական օլիգարխ է, որը ողջ կարողությունը կուտակել է արտասահմանում, քաղաքական պայքարի է եկել դրսից»,- փաստել է պատգամավորը:

Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, նշելով, որ հասարակության հիշողությունն այդքան կարճ չէ, ու չեն մոռացվել նրա պաշտոնավարման տարիներին Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը: «Հիմա ԲՀԿ-ն լինելու է քաղաքական դաշտում արդեն որպես ընդդիմադիր: Արդեն հագուստները կան: Ռոբերտ Քոչարյանը տարբերակներից մեկն է, որ կլինի, բայց ինձ համար համենայն դեպս բարդ է պատկերացնել Լևոն Տեր-Պետրոսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին՝ կանգնած Ռոբերտ Քոչարյանի դեմ,- ասել է Արզումանյանը`ընդգծելով,- ցինիզմն այն աստիճանի է, որ ինչ-որ պահի Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի բացահայտում կպահանջի: Այդ օրը հեռու չէ: Մարտի 1-ի հերթական երթն է լինելու մի քանի օրից, գուցե Ռոբերտ Քոչարյանն անձա՞մբ գլխավորի: Համենայն դեպս, Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանը արդեն գլխավորում են, մնաց Ռոբերտ Քոչարյանը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ