Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կմրցեն «Կամպ Նոուում»

Կմրցեն «Կամպ Նոուում»
27.03.2015 | 00:04

Ինչպես հայտնի է, Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում ուժեղագույնի կոչումը վիճարկելու են «Բարսելոնն» ու Բիլբաոյի «Աթլետիկոն»: Նախապես որոշված էր, որ դիմակայությունը կայանալու է արքայական ակումբին պատկանող «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, սակայն Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրաժարվել է հանդիպումն ընդունելուց` ակնհայտորեն անկարող լինելով հանդուրժելու կատալոնյան ակումբի հնարավոր հաղթական ելույթը Մադրիդում, ինչի պատճառով էլ թիմերը կմրցեն «կապտանռնագույններին» պատկանող «Կամպ Նոուում»: Խաղը նշանակված է մայիսի 30-ին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ