Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քանի կուսակցական «լոգո» կա պատգամավորի ճակատին

Քանի կուսակցական «լոգո» կա պատգամավորի ճակատին
27.03.2015 | 16:13

Զարմանալ կարելի է, թե որոշ քաղաքական գործիչների ճակատին (Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ականջը կանչի) քանի կուսակցության «լոգո» է գրված: Երբ այս կամ այն կուսակցության գործերը վատանում են, այդ տեսակն արագ լքում է «նավը»: Այդպես պատահեց նաև ԲՀԿ-ի պարագայում: Ժամանակին ՕԵԿ-ից էին նույն կերպ հեռանում, բայց այսօր ԲՀԿ-ն լքածները ՕԵԿ-ին են ցանկանում անդամակցել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը հաստատեց այն տեղեկությունները, թե իսկապես ԲՀԿ-ն լքած պատգամավորներն իրենց անդամակցելու դիմում են ներկայացրել: «Մեզ դիմել են բազմաթիվ անձինք՝ անդամակցելու ՕԵԿ-ին: Տարբեր կուսակցություններից կա ներհոսք, այդ թվում նաև՝ ԲՀԿ-ից: Մենք ունենք ԲՀԿ-ի հետ շատ լավ հարաբերություններ, սա է այսօրվա իրավիճակը, այսօրվա դրությամբ մենք նման խնդիր չենք դրել»,- փաստեց պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ