Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ինչպես է հաջողվում Գագիկ Ջհանգիրյանին

Ինչպես է հաջողվում Գագիկ Ջհանգիրյանին
31.03.2015 | 00:29

Ընդդիմությունը մշտապես իշխանության բիզնեսն է մատնանշում, իսկ վերջիններս էլ նրանց թանկարժեք հագուկապն են իրենցինի հետ համեմատում: Ստացվում է, որ և ընդդիմությունն է լավ ապրում, և իշխանությունը: Իհարկե, իշխանական օլիգարխների մասին չէ խոսքը, այլ քաղաքական գործիչների, որոնք հրապարակային գործունեությամբ են զբաղվում:
ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքին պատկանող տաքսի ծառայությունը, որը Փափազյան փողոցում է գտնվում, ժամանակին մայրաքաղաքի ամենախոշոր ծառայություններից մեկն էր: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, երբ նախկին զինդատախազի ու նրա հարաբերությունները սկսեցին վատթարանալ, Քոչարյանը համարյա փակել տվեց ծառայությունը, որն այդ ժամանակ ուներ 60-ից ավելի նոր մեքենաներ: Մի օր գալիս են ու բոլորը տանում անվերադարձ: Լռեցնում են Ջհանգիրյանին, մինչև Սերժ Սարգսյանն է իշխանության գալիս, ու սառույցը հալվում է, տաքսի ծառայությունը սկսում է ոտքի կանգնել` մեկ-երկու մեքենայով: Այսօր մեքենաների թվաքանակով միջին «կարգի» ծառայություն է, որը, ըստ նույն աղբյուրի, շարունակում է մեծացնել մեքենաների թիվը: Սակայն Ջհանգիրյանն այսօր լուռ չէ ու կարողանում է իր ուզածը ասել, ընդդիմանալ, կանգնել Տեր-Պետրոսյանի կողքին ու ֆինանսապես չտուժել:
Հետաքրքիր է, նախկին իշխանության ներկայացուցիչ, այսօր ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանը, իր խոսքերով ասած, ինչպե՞ս է հաջողում և՛ կույս մնալ, և՛ հաճույք ստանալ: Ի դեպ, պատգամավոր Ջհանգիրյանը քչախոս է միայն լրագրողների հետ. նա չի սիրում պատասխանել նրանց հարցերին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ