ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Պետք է տարանջատենք փառապանծ անցյալն ու ներկան»

«Պետք է տարանջատենք  փառապանծ անցյալն ու ներկան»
05.05.2015 | 01:07

ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ (ԼՂ ԱԳ նախարար)

-Պարոն Միրզոյան, ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան ընտրությունների ընթացքը:
-Նորմալ, ժողովրդավար, արժանապատիվ:
-Ասում են` իշխանությունը վերարտադրվում է Ղարաբաղում` խորհրդարանական այս ընտրություններով:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Դե որ Սամվել Բաբայանը չեկավ, ընդդիմությունն էլ` գիտեք:
-Ես կասեի` ընդհակառակը, մեզ մոտ գնալով ընդդիմությունն անչափ ակտիվանում է, ավելի լայն ընդգրկում ունենում քաղաքական գործընթացներում: Իսկ թե ինչու Սամվել Բաբայանը չեկավ, հարցի հասցեատերը ես չեմ:
-Ի դեպ, Բերձորի ժամանակ որտե՞ղ էիք և ի՞նչ գնահատական ունեք այդ իրադարձություններին:
-Ղարաբաղում էի:
-Ե՞վ:
-Եվ կարծում եմ, որ այն գնահատականը, որ տվել է երկրի նախագահ Բակո Սահակյանը, և այն քայլերը, որոնք ձեռնարկվել են դեպքերի ընթացքում, ճիշտ են եղել:
-Դե ասում են` կարող էիք կանխել, ավելի լիբերալ լինել, այլ դրսևորմամբ արձագանքել այդ ամենին:
-Իսկ ես կարծում եմ, որ համապատասխան բոլոր քայլերը ձեռնարկվել են, և կարևորն այն էր, որ երկուստեք պատասխանատվության զգացում լիներ:
-Էդ որ Ժիրայրը ձերբակալվա՜ծ է, էդ որ Ժիրոն Ղարաբաղի համար կռված տղա՜ է… ո՞նց եք քնում գիշերները, չե՞ք ազդվում այդ հանգամանքից, չի՞ գալիս նա երազում` Ձեզ «այցի»:
-Գիտեք, պետք է տարանջատենք փառապանծ անցյալն ու ներկան:
-Ներկան փառապանծ չէ՞:
-Չէ, ես չեմ կարող դատել այդ մասին, որովհետև այն, ինչ անում էր Ժիրայր Սէֆիլյանը, անում է Հայաստանում: Իսկ ինչ վերաբերում է նրա անցյալին, այո, Ժիրայրը մարտնչել է Ղարաբաղում: Այո, նա իրեն դրսևորել է որպես խիզախ ազատամարտիկ, այո, նա եղել է հերոս, սակայն դա չի կարող լինել արդարացում ամեն ինչի համար:


Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Հ.Գ.- Ընթերցողներն արդեն տեղյակ են, որ Ժիրայր Սէֆիլյանը երեկ ազատ է արձակվել:

Դիտվել է՝ 1290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ