ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կառավարությունը հիմա էլ խոպանչիներից է փող «պոկելու»

Կառավարությունը հիմա էլ խոպանչիներից է փող «պոկելու»
05.05.2015 | 17:00

«Այն, ինչ դուք անում եք, անարգանք է ԱԺ-ի նկատմամբ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով կառավարության ներկայացրած «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին: Ըստ պատգամավորի, արտահերթի օրակարգում սկզբում այս նախագիծը չի եղել, վերջին պահին են մտցրել: «Մենք այս օրենքը նոր ենք տեսնում: Դուք ԱԺ-ի մասին էլի մտածում եք որպես մի դակիչ մարմնի, որտեղ կարող եք վերջին րոպեին բերել խցկել օրենքը՝ ստանալու ձեզ համար ցանկալի արդյունքը: Սա ի՞նչ է, ե՞րբ եք դուք սովորելու վերջապես սովորական դեմոկրատական մշակույթ՝ հարգելու մարդկանց: Հնարավոր չէ՞ ոչ թե ափալ-թափալ, վերջին պահին խարդախությամբ կամ խցկելով ինչ-որ բաներ հետին թվով բերել, ե՞րբ է հնարավոր լինելու կազմակերպել այս ամեն ինչը դեմոկրատական ձևով»,- ասաց պատգամավորը: Ի դեպ, այս օրենքի առնչությամբ բոլոր ընդդիմադիրները բացասական էին խոսում:

Ըստ նախագծի, 13 տոկոս հարկային դրույքաչափ է սահմանվելու այն վարձու աշխատողների համար, ովքեր գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատում են ՀՀ տարածքից դուրս՝ կատարելով շինարարական, շինմոնտաժային աշխատանքներ: «Շահութահարկի մասին» փոփոխությունն էլ վերաբերում է այն գործատուներին, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման և այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, ըստ այդմ էլ կվճարեն 5 տոկոս շահութահարկ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ