Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Այն մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն, չեն պատկերացնում ինչ բան է բարեկարգումը, ինչ բան՝ շինությունը»

«Այն մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն, չեն պատկերացնում ինչ բան է բարեկարգումը, ինչ բան՝ շինությունը»
11.05.2015 | 17:28

«Գրողների միության բակում կատարվել է համատարած բետոնապատում: Բարբարոսական վերաբերմունք է, բայց սա ընդամենը մի օրինակ է, ամենաթարմ օրինակը, այսպիսի օրինակներ մենք շատ ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, նշելով, որ դիմել են քաղաքապետարանին, ճարտարապետների միությանը, տարածքային կառավարման մարմնին: Պատասխան չունեն, ավելի շուտ, այն, ինչ ունեն, պատասխան չէ իրենց համար: «Պատասխաններից մեկում, օրինակ, կենտրոն վարչական շրջանի ղեկավարի բլանկի վրա գրված է՝ քաղաքաշինության գործունեություն չի ծավալվում, այլ բարեկարգման աշխատանքներ են կատարվում: Ցավոք այն մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն, չեն պատկերացնում ինչ բան է բարեկարգումը, ինչ բան՝ շինությունը»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ գնալու են դատական ուղղությամբ:

Իրավապաշտպան Պուշկին Սերոբյանն էլ ասաց, որ այդ հարցը կարգավորվել է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով. «Մենք մեր ձայնը կարող ենք բարձրացնել, ուղղակիորեն նշելով, որ քաղաքապետարանը խախտել է օրենքը, ՀԳՄ-ն հասարակական կազմակերպությունն է, պետությունը կարող է թույլ տալ և չտալ, հետևաբար թուլտվությունը շատ խորհրդանշական է: Գրողների միությունը վարձակալության է տվել հողամասը, բայց իրավունք չունի, որովհետև հողամասը պատկանում է պետությանը՝ կառավարությանը կամ Երևանի քաղաքապետարանին: Մենք կարող ենք կառավարվել հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով: Քաղաքապետարանը պետք է ներկայացնի՝ թույլտվությունը օրինակա՞ն է, թե՞ օրինական չէ, եթե օրինական չէ, մենք մեր ձայնը պիտի բարձրացնենք»: Անդրադառնալով՝ «Գրողների միությունը ինչո՞ւ չի արձագանքում խնդրին» հարցին՝ ասաց. «Ձեռքը ձեռք է լվանում»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ