Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բրիտանիայի արքայազն Հարին ցանկանում է երեխաներ ունենալ

Բրիտանիայի արքայազն Հարին ցանկանում է երեխաներ ունենալ
12.05.2015 | 10:52

Բրիտանիայի արքայազն Հարին խոստովանել է, որ ցանկանում է երեխաներ ունենալ, բայց դեռ չի հանդիպել այն կնոջը, ով կարող է իր հետ կիսել թագավորական պարտականությունների բեռը: «Իհարկե, երբեմն թվում է, որ եկել է ընտանիք կազմելու ժամանակը, երբեմն՝ ոչ: Ամեն ինչ տեղի կունենա այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա: Իհարկե, ես կուզենայի երեխաներ ունենալ, բայց դրա համար որոշ ճանապարհ է պետք անցնել»,- ասել է Հարին Sky News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Արքայադուստր Շառլոտա Ելիզավետա Դիանայի ծնունդից հետո գահի հինգերորդ ժառանգորդ դարձած արքայազնը դեռ չի գտել այն կնոջը, որ կկարողանա իր հետ կիսել հրապարակային կյանքի դժվարությունները: Հունիսին Հարրին ավարտում է զինվորական ծառայությունը, որ 10 տարի տևեց: Նա մտադիր է մասնակցել Աֆրիկայում մարդասիրական առաքելությունների աշխատանքին:

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ