Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

7 քաղաքներ, որոնք 85 տարի հետո կարող են չլինել

7 քաղաքներ, որոնք 85 տարի հետո կարող են չլինել
13.05.2015 | 18:00

ԱՄՆ-ի գիտնականները հետազոտել են այն քաղաքները, որոնք հարյուրամյակի վերջին կարող են անհետանալ: Նշվել է 7 քաղաք, որոնք 85 տարի անց այլևս գոյություն չեն ունենա՝ Սան Ֆրանցիսկոն, Դետրոյթը, Վենետիկը, Մեխիկոն, Տիբուկտուն, Նեապոլը, Իվանովոն: Ամերիկյան գիտնականները մանրամասն վերլուծել են բնակավայրերի ենթակառուցվածքները, սոցիալական առանձնահատկություններն ու աշխարհագրական դիրքը: Քաղաքներից յուրաքանչյուրը տարբեր պատճառներով է հայտնվել ցուցակում: Շքեղ Վենետիկը աստիճանաբար ջրի տակ է անցնում: Մեխիկոն կարող է գետնի տակն անցնել, քանի որ տեղակայված է չորացած լճի հատակին: Իվանովոն՝ «հարսնացուների քաղաքը», կարող է անհետանալ, որովհետև քաղաքում շատ քիչ են տղամարդիկ, աշխատատեղերի խիստ պակաս կա, և երիտասարդները մեկնում են մեծ քաղաքներ:

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ