Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀԱԿ-ը նոր հանձնաժողով է ուզում

ՀԱԿ-ը նոր հանձնաժողով է ուզում
15.05.2015 | 21:46

ՀԱԿ-ի ԱԺ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել էլեկտրաէներգետիկական համակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ: ԱԺ աշխատակազմից արդեն վերցվել է 44 ստորագրություններ հավաքելու ձևաթուղթը: ՀԱԿ հայտարարության մեջ նշված է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները աննախադեպ՝ միջին հաշվով 40 տոկոսով, բարձրացնելու հայտերով: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013-ին և 2014-ին երկու անգամ բարձրացրել է էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար՝ 26 և 10 տոկոսով: Եթե ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերթական հայտը բավարարի, էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար 2013-ի հուլիսի 1-ի համեմատությամբ կկրկնապատկվի: «Էլեկտրաէներգիայի սակագնի անընդհատ բարձրացման գլխավոր պատճառներից մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական ծանր վիճակն է, որը, պաշտոնական ֆինանսական հաշվետվությունների համաձայն, կուտակել է շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի չափով պարտքեր: «ՀՀ էներգետիկայի բնագավառը կառավարող պաշտոնատար անձանց հայտարարությունների համաձայն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ ահռելի չափերի հասնող պարտքերը կուտակվել են չարաշահումների պատճառով, էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացումը նորանոր խնդիրներ է հարուցելու Հայաստանի տնտեսության համար` խթանելով գնաճը, հետևաբար և սոցիալական ոլորտում` նվազեցնելով բնակչության եկամուտներն ու գնողունակությունը, էլեկտրաէներգետիկական համակարգը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն»,-ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ