ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սյունիքի մարզպետի որդին ներկայացել է Գորիսի ոստիկանության բաժին

Սյունիքի մարզպետի որդին ներկայացել է Գորիսի ոստիկանության բաժին
16.05.2015 | 22:17

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ներկայացել է Գորիսի ոստիկանության բաժին` հաստատել է ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։ Տիգրան Խաչատրյանը Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով անցնում է որպես վկա, մոտ տասն օր առաջ նա ոստիկանություն ներկայանալու ծանուցում էր ստացել, սակայն մինչ օրս չէր ներկայացել։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իրավապահները չեն կարող ծեծկռտուքի մասնակիցներին ու վկաներին բերման ենթարկել, «քանի որ նրանք մայիսի 8-ից բացակայում են երկրից», իսկ մարզպետը պնդում էր, որ իր որդին երկրից չի բացակայում:

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ