ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության տարբեր կարծիքներ կան

Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության տարբեր կարծիքներ կան
16.05.2015 | 22:21

Հանրության շրջանում տարբեր կարծիքներ կան Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ՝ ասուլիսում ասել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը: Շատերն այն կարծիքին են, որ ընդունված օրենքները լավն են, սակայն արդյունք չկա: «Միայն բարեփոխումներով խնդիրները չեն լուծվի, բարեփոխումների հետ մեկտեղ պետք է լինեն իրավական համակարգի բարեփոխումներ, այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն Սահմանադրության կենսունակությունը»,- ասաց նա: Սահմանադրագետը նշեց, որ ներկայում ՀՀ-ի համար առավել նպատակահարմար է խորհրդարանական ձևին անցում կատարելը։ «Ճիշտ ժամանակն է, որ անցում կատարենք խորհրդարանական ձևին, որն ավելի ժողովրդավարական ոճի մեջ է»,- ասաց նա՝ հավելելով, որ խորհրդարանական համակարգի դեպքում բացառվում է երկրի համար ճակատագրական որոշումների ժամանակ միանձնյա որոշումներ կայացնելը: Իսկ թե ինչպես կմեկնաբանի այն դիտարկումները, որ բարեփոխումների միջոցով իշխանությունը ցանկանում է վերարտադրվել, Վարդան Այվազյանը նշեց, որ դա միայն տվյալ մարդկանց Սահմանադրության մասին ոչ բավարար գիտելիքներ ունենալու մասին է խոսում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ բարեփոխումների հարցով մասնագիտական հանձնաժողովի ընտրությունը կանգ է առել խորհրդարանական համակարգի վրա, և աշխատում են արդեն բուն տեքստերի վրա։ «Մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները և հրապարակել ենք, սպասում ենք տեքստերին, որ կարողանանք գնահատական տալ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նախագահի արտահայտած մտահոգությանը, որ խորհրդարանական մոդելը կարող է խնդիրներ առաջացնել անվտանգության հարցում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Նախագահը, երբ իր մտահոգություններն էր արտահայտում, մի նախադասություն ասաց, որը քիչ է ուշադրության արժանանում, նա հայտարարեց, որ մինչ այդ պահը որևէ մեկը հայեցակարգի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել, այսինքն՝ որևէ մեկը չի առարկել հայեցակարգին, նշանակում է՝ ենթակա է վավերացման»,- ասաց նա:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ