Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կճանաչի՞ ՄԱԿ-ը

Կճանաչի՞ ՄԱԿ-ը
19.05.2015 | 11:17

Լեհ զբոսաշրջիկը` ոմն Կ. Վրոն, նոր պետություն է հիմնել վիճելի տարածքում՝
Սլովենիայի և Հորվաթիայի արանքում նա Անկլավի թագավորություն անվանումով սահմանադրական միապետություն է հիմնել: Արդեն տևական ժամանակ երկու երկրները տարածքային վեճ ունեն 100 քառակուսի մետր այդ տարածքի համար: Լեհը այդ տարածքն ինքն իրեն է շնորհել` օգտվելով միջազգային իրավունքի Terra Nullius՝ ոչ ոքի հող, սկզբունքից: Նոր պետությունում արդեն խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Խորհրդարան են մտել շատ երկրների քաղաքացիներ` ԱՄՆ-ից մինչև Չինաստան: Նոր պետության քաղաքացիներին 134 վկայական է տրամադրվել: Նոր երկիրը նաև իր արժույթն ունի` dogecoin անվանումով: Պետական լեզուներն են անգլերենը, լեհերենը, սլովեներենը և չինարենը: Սլովենիայի և Հորվաթիայի իշխանությունները չեն մեկնաբանել կատարվածը, միջազգային իրավունքի մասնագետները հակված են կատակ համարել:

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ