ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Կառավարությունը պետք է փոխհատուցի թանկացման հետևանքները»

«Կառավարությունը պետք է  փոխհատուցի թանկացման հետևանքները»
22.05.2015 | 06:45

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հերթական անգամ մեծ հարված է հասցնելու քաղաքացու գրպանին: Թանկացումների ալիքը շատերին կստիպի մտածել երկրից հեռանալու մասին։ Այսօրվա տնտեսական դժվարին պայմաններում հոսանքի սակագնի բարձրացումը հանրության վրա շատ «թանկ» է նստելու: Առավել ծանր վիճակում է հայտնվելու սոցիալապես անապահով խավը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ կարծում է, որ թանկացումն աղքատության մակարդակն ավելի կմեծացնի:

-Էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը ինչպե՞ս կանդրադառնա սոցիալապես անապահով խավի վրա:
-Հետազոտությունները ցույց են տվել, որ նախորդ թանկացումից հետո աղքատության մակարդակն աճեց 3,5 տոկոսով: Եթե հիմա թանկացումը լինի, աղքատության ցուցանիշն ավելի կմեծանա: Կառավարությունը պարտադրված պետք է օգնի թանկացման պատճառով աղքատացած ընտանիքներին:
-Սուբսիդավորման մասի՞ն եք ակնարկում:
-Այո, կամ ընտանեկան նպաստի, կամ առանձին գումար հատկացնելու ճանապարհով պետք է դա փոխհատուցվի, որպեսզի աղքատության մակարդակը չմեծանա:
-Էլեկտրաէներգիայի թանկացումը չի՞ հանգեցնի այլ ապրանքների թանկացման:
-Էլեկտրաէներգիան այնպիսի արտադրանք է, որի գնից կախված է ամբողջ տնտեսությունը: Այնպես որ, թանկացումների շղթան անխուսափելի է: Էլեկտրաէներգիայի 1 կՎտ-ի ցանկացած թանկացում տնտեսության մեջ բերելու է գների բարձրացում:
-Սա հանրության համբերության վերջին կաթիլն է: Սոցիալական բունտերի հավանականությունը մեծ չե՞ք համարում:
-Թանկացումը, այո, խոցելի խավերի համար շատ ծանր կլինի, և երկրորդեմ` կառավարությունն անպայման պետք է որոշում կայացնի փոխհատուցելու դրա հետևանքները:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ