Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թեժ ուսանողական գարուն

Թեժ ուսանողական գարուն
27.05.2015 | 23:37

Մայիսի 27-ին Երևանի պետական բժշկական համալսարանի դահլիճում գալա համերգով ամփոփվեց «Թեժ ուսանողական գարուն» ծրագիրը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։ Ելույթ ունեցան «Մեդունի» էստրադային և պարային համույթները, «ԱՐՄՄԵԴ» ՈՒՀԱ թիմի տղաները և արտասահմանցի ուսանողները:

Ուսանողական փառատոնի շրջանակներում անցակցվել է նաև մրցանակաբաշխություն, որի ժամանակ պարգևատրվել են հայ-հնդկական շախմատային մրցավեճի հաղթողները: Պարգևներ են հանձնվել «Լավագույն խումբ» և «Լավագույն ուսանող» անվանակարգերում, ինչպես նաև՝ «Առողջ բժիշկ-2015» սպորտային առաջնության ժամանակ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները։

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ