Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հայտնի կդառնա Կանադա-Շվեյցարիա մրցավեճում

Հայտնի կդառնա Կանադա-Շվեյցարիա մրցավեճում
26.06.2015 | 11:35

Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Չինաստանի, Ավստրալիայի հավաքականների հետ միասին հայտնի դարձան ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մեկ քառորդ եզրափակչի մասնակից ևս երկու ընտրանիներ՝ Ճապոնիայի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակները: Աշխարհի գործող չեմպիոնները 2:1 հաշվով պարտության են մատնել հոլանդացիներին, ամերիկացիները` կոլումբիացիներին` 2:0: Առաջնության մեկ քառորդի վերջին մասնակիցը հայտնի կդառնա Կանադա-Շվեյցարիա մրցավեճում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ