Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

151 ուսանողներ կօգտվեն ուսման վարձի 100 տոկոս զեղչի իրավունքից

151 ուսանողներ կօգտվեն ուսման վարձի 100 տոկոս զեղչի իրավունքից
04.09.2015 | 10:58

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների և տեղերի ցանկը: Ուսանողների սոցիալական աջակցության բարձրացմանը միտված այս նորամուծությունը իրականացվում է այս ուսումնական տարվանից՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության շրջանակում, որի համաձայն անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ուսման վարձը փոխհատուցվում է բուհի միջոցների հաշվին՝ ըստ ԿԳ նախարարության հաստատած մասնագիտությունների և տեղերի քանակի: Նախարարի հրամանը ՀՀ բուհերի վճարովի համակարգի վճարովի բաժիններ ընդունված 151 ուսանողների հնարավորություն կընձեռի օգտվել ուսման վարձի 100 տոկոս զեղչի իրավունքից:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով միաժամանակ սահմանվել է, որ հաստատված տեղերը ենթակա են փոխատեղման /ռոտացիա/՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ