ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սկսվե՞ց «ԷլեկտրաԵրևանի» երկրորդ ալիքը

Սկսվե՞ց «ԷլեկտրաԵրևանի» երկրորդ ալիքը
11.09.2015 | 23:40

«Ազատության» հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության հրավիրած հանրահավաքից հետո Բաղրամյան պողոտա մտած ցուցարարները որոշեցին գիշերը մնալ: Մաքսիմ Ոսկանյանը սպիտակ և կարմիր կավիճով բաժանարար գիծ է քաշել իրենց և ոստիկանների միջև՝ կարմիր գիծը նշանակում է, որ ոստիկանները չպիտի անցնեն այն կողմ: Հավանաբար կավճագիծը սեպտեմբերին փոխարինելու է Սանիտեկի աղբամաններին: Մաքսիմ Ոսկանյանը հայտարարել է, որ ոստիկանությունը չի ցրում հավաքը, որովհետև հոգու խորքում համոզված է, որ բռնի ուժի կիրառումը իրավաչափ չէ: Ոչինչ չի փոխվել, պայքարը շարունակվում է մինչև պահանջների կատարում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նորից հայտարարեց, որ հավաքը անօրինական է և կոչ արեց ցրվել: Հայտարարվեց նաև, որ ժամը 11-ից հետո երգն ու պարը պիտի դադարեցվեն: Իսկապես էլ 11-ին լռություն հաստատվեց: Ցուցարարներին իբրև շարքային քաղաքացի միացել է ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանը: Մարդիկ նորից հավաքվում են ընտանիքներով, երեխաներով, ջրով, ուտելիքով, ծածկոցներով ու բարձերով: Ոստիկանությունն ու ջրցան մեքենաները մնում են իրենց դիրքերում:
«Էլեկտրական Երևանին» արագ արձագանքեցին ռուսական լրատվամիջոցները՝ արձանագրելով, որ Երևանում բողոքի երկրորդ ալիքն է բարձրանում՝ նույն պահանջներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բաղրամյանի վերագրավումը ուղիղ պատասխանն է կառավարության նիստում էներգետիկայի նախարարի հայտարարության, որ էլէներգիայի բարձրացված սակագինը կփոխհատուցվի մինչև սեպտեմբերի քսանը: Ամենայն հավանականությամբ՝ խաղաղ կլինի լուսաբացը, իսկ հետո՞: Այս անգամ ի՞նչ կհնարվի աուդիտին համարժեք:

Դիտվել է՝ 869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ