Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մեկնարկը տրված է

Մեկնարկը տրված է
15.09.2015 | 12:31

Այսօրվանից մեկնարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2015-2016 մրցաշրջանի խմբային փուլը: Այս երեկո սրերը կխաչաձևեն ութ թիմեր: Եվրոպական գրանդներից առանձնակի լարվածությամբ է սպասվում «Մանչեստր Սիթի»-«Յուվենտուս» դիմակայությունը: Օրվա մյուս զույգերը կազմել են «Պարի Սեն Ժերմենն» ու «Մալմյոն», «Բենֆիկան» ու «Աստանան», «Վոլֆսբուրգն» ու ԲԿՄԱ-ն, «Գալաթասարայն» ու «Աթլետիկոն», ՊՍՎ-ն ու «Մանչեստր Յունայթեդը», Մադրիդի «Ռեալն» ու «Շախտյորը», «Սևիլան» ու Մյունխենգլադբախի «Բորուսիան»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ