«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

ԱՄՆ-ը կվերանայի Ռուսաստանի դեմ գործողությունների սցենարը

ԱՄՆ-ը կվերանայի Ռուսաստանի դեմ գործողությունների սցենարը
19.09.2015 | 23:48

ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են վերանայել Ռուսաստանի դեմ գործողությունների սցենարը` չնախատեսված ռազմական հակամարտության մեջ մտնելու դեպքում։ Foreign Policy հանդեսը գրում է Պենտագոնի որոշման մասին։ 1991 թ. սառը պատերազմի ավարտից հետո այսպիսի որոշում առաջին անգամ է կայացվում։ «Հաշվի առնելով անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի գործողությունները` ակնհայտ է, որ գործողությունների սցենարն անհրաժեշտ է համալրել նոր կետերով՝ պատասխան գործողություններով ՆԱՏՕ-ի անդամ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի կիրառման դեպքում»,- նշել է աղբյուրը։ Հակամարտության ծագման դեպքում ԱՄՆ-ը կգործի ինչպես ՆԱՏՕ-ի շրջանակներում, այնպես էլ դաշինքից դուրս։ Դիտարկվում է հավանականությունը, որ Ռուսաստանը կարող է բալթյան երկրներ ներխուժել։ Ռուսական կողմի գործողությունները կարող են սովորական կիբեռհարձակումներից հասնել միջուկային զենքի կիրառման։ «Հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը, որում Ռուսաստանն ընկալվում է ոչ թե որպես գործընկեր, այլ` պոտենցիալ վտանգ` գործողությունների սցենարում պետք է փոփոխություններ կատարվեն»,- նշել են Պենտագոնում։

Դիտվել է՝ 1784

Մեկնաբանություններ