Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Հանրաքվեն դիտարկելու հրավերներ խորհրդարանական կառույցներին

Հանրաքվեն դիտարկելու հրավերներ խորհրդարանական կառույցներին
15.10.2015 | 09:57

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանի անունից հրավերներ է ուղարկել ԱՊՀ-ի ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկկա Կաներվային և ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին՝ հրավիրելով այդ խորհրդարանական կառույցներին դիտարկելու դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Հրավերների նպատակը հանրաքվեն «առավել բաց, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելն» է։

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ