Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արմավիրի երիտասարդներն այցելեցին Ռազմական ինստիտուտ

Արմավիրի երիտասարդներն այցելեցին Ռազմական ինստիտուտ
20.10.2015 | 17:31

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնն իր կամավորների հետ ճանաչողական այց կատարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ծրագրին մասնակցում էին Արմավիրի, Մեծամորի և Էջմիածնի շուրջ 70 երիտասարդներ, որոնք ներկայացված էին մարզի բոլոր ավագ դպրոցներից: Ընտրվել էիր նրանք, ովքեր 18 տարեկան էին և սովորում էին ավարտական դասարաններում, ինչպես նաև հետքրքրված էին ռազմական կրթությամբ:

Ծրագրի նպատակն էր նպաստել երիտասարդների շրջանում Ռազմական ինստիտուտի դերի և կարևորության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Հյուրերին մեծ սիրով և ջերմությամբ դիմավորեց Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Ա. Ղահրամանյանը՝ իր ողջույնի խոսքն ուղղելով երիտասարդներին: Այնուհետև մասնակիցները ծանոթացան ինստիտուտի տարածքին, ականատես եղան, թե ինչ պայմաններում են ապրում, սովորում կուրսանտները, և իրենց հուզող հարցերն ուղղեցին նրանց: Կամավորները մեծ ոգևորությամբ ռազմական ինստիտուտի սաների հետ վոլեյբոլ խաղացին, մասնակցեցին ինտելեկտուալ խաղի:
Հյուրերը տպավորված էին հատկապես թանգարան կատարած այցից. թանգարանի պատասխանատուն ներկայացրեց ամեն մի նմուշի պատմությունն ու կարևորությունը, աշակերտները եղան նաև փառքի սրահում, ճաշեցին կուրսանտների հետ:

Դիտվել է՝ 2182

Մեկնաբանություններ