ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հարևանները ընտրում են խորհրդարան

Հարևանները ընտրում են խորհրդարան
01.11.2015 | 12:14

Հայաստանի հարևան երկու պետություններում՝ Ադրբեջանում և Թուրքիայում, այսօր խորհրդարանական ընտրությունների օր է: Ադրբեջանում քվեարկության իրավունք ունի 5,2 միլիոն քաղաքացի, պատգամավորներն ընտրվում են միայն մեծամասնական համակարգով: Խորհրդարանի 125 տեղերին հավակնում է 767 թեկնածու: Ընտրությունները կայացած են համարվում անկախ ընտրություններին մասնակիցների թվից:
Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 29 կուսակցություն: Ընտրատեղամասերը բացվել են վաղ առավոտից, իսկ քվեարկությունը կշարունակվի մինչև 18:00-ն: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով խորհրդարան էին անցել 4 կուսակցություններ, այդ թվում՝ օրենսդիր մարմնում լինելու հնարավորություն առաջին անգամ ստացել էր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը: Հունիսին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չկարողացավ ստանալ ձայների մեծամասնությունն ու միայնակ կառավարություն ձևավորել: Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 57 միլիոն մարդ:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ