ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

2016-ի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն

2016-ի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն
02.11.2015 | 13:38

2016-ի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն՝ Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի կեսը կազմում են կրթական, սոցիալական, առողջապահության բնագավառների ծախսերը: 2016-ին ևս շարունակվելու է ԼՂՀ-ին ֆինանսական աջակցությունը: Վարչապետը խոսեց նաև հարկաբյուջետային զարգացումներից. «Գլոբալ կառուցվածքային փոփոխությունները և լարված աշխարհագրական զարգացումները հաշվի առնելով` տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է»,- ասաց նա: Նրա խոսքով՝ բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ և կառույցներ 2015-ի զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009-ի միջազգային ճգնաժամը: «Էներգակիրների գների կտրուկ տատանումներով են պայմանավորված տարադրամային տատանումները ՌԴ-ում, որոնք բերեցին տարածաշրջանային երկրների տարադրամի անկման: Նման անկումը էապես դանդաղեցրեց տնտեսական աճի ներուժը: Այս պայմաններում Հայաստանում ինը ամիսներին գրանցված 3,6 տոկոս տնտեսական աճը մեր մոտեցման արտացոլումն Է»,- ասաց նա:
Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ արտաքին պայմանների վատթարացման դեպքում հանրային բարեկեցության միակ ճանապարհը ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծումն է: «Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը , ստեղծել երկարատև և կայուն աճի նախադրյալներ»,- ասաց նա: ՀՀ վարչապետի խոսքով՝ տնտեսական աճի տեմպերի այսպիսի նվազեցման պայմաններում ՀՀ կառավարության ծրագրով նախանշված կառավարման և կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ գործարար միջավայրի համար խիստ կարևոր է հարկաբյուջետային կայունությունը և հենց այդ առումով բացարձակ կարևորություն է ստանում ՀՀ նոր հարկային օրենքի քննարկումն ու ընդունումը: Հովիկ Աբրահամյանը նաև նշեց, որ ինքը ֆինանսների նախարարությանը տվել է ուղղորդող ցուցումներ, ինչպես՝ նախատեսել երկարաժամկետ աճի խթանում՝ չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների ցուցանիշների վրա: «Հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա. որպես հիմնադրույթ հարկ է ընդունել բյուջեի թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ կայունությունը»,- ասաց նա և հավելեց, թե բարեփոխումները պետք է իրագործվեն երեքից հինգ տարում հարկային համակարգում կայունություն ապահովելու նպատակով:

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ