ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ռուսական ուժերը համաձայնության են եկել սիրիական չափավոր ընդդիմության հետ

Ռուսական ուժերը համաձայնության են եկել սիրիական չափավոր ընդդիմության հետ
04.11.2015 | 14:10

Ռուսաստանը առաջին անգամ օդային հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերին՝ հիմնվելով սիրիական չափավոր ընդդիմության տվյալների վրա: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրեյ Կարտապոլովը հայտնել է, որ երեկ ռուսական ուժերը համաձայնության են եկել սիրիական չափավոր ընդդիմության հետ՝ ահաբեկիչների դեմ համատեղ գործելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ