Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Դարձեք դատախազ, եթե ուզում եք պետությունը ձեզ լավ պահի

Դարձեք դատախազ, եթե ուզում եք պետությունը ձեզ լավ պահի
11.11.2015 | 14:28

Կառավարությունը ԱԺ է բերել նախագիծ, որով 2016-ի հունվարի 1-ից ուզում է բարձրացնել դատախազության աշխատակիցների աշխատավարձերը: Նախագիծը քննարկվեց արտահերթ նիստում և սուր քննադատության առարկա դարձավ: Ոչ իշխանական ուժերը դժգոհում էին, որ իրենց ներկայացրած որևէ առաջարկ 2016-ի բյուջեի նախագծում չի ընդունվել, «փող չկա» պատճառաբանությամբ, մինչդեռ դատախազների բարձր աշխատավարձը բարձրացնելու նախագիծ է բերվել, որը լրացուցիչ բյուջետային ծախս կառաջացնի 311 միլիոն դրամի չափով:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ