ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Տղամարդու առողջություն» ձեռնարկում ամփոփվել է շուրջ 30 հեղինակների մասնագիտական փորձը

«Տղամարդու առողջություն» ձեռնարկում ամփոփվել է շուրջ 30 հեղինակների մասնագիտական փորձը
11.11.2015 | 18:12

Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի շրջանակում Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում հանրության դատին է ներկայացվել «Տղամարդու առողջություն» (Мужское здоровье) գրքի ռուսալեզու տարբերակը:

Գրքի առաջին օրինակները, նախաձեռնության հեղինակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, համահեղինակ ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՄՊՀ-ի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, «Տղամարդու առողջություն» ռուսաստանյան ընկերության նախագահ, պրոֆեսոր Արամայիս Քամալովին, համալսարանի ռեկտորին:
«Տղամարդու առողջություն» ռուսալեզու ձեռնարկը պատրաստվել է առողջապահության տարբեր ոլորտները ներկայացնող առաջատար մասնագետների կողմից:
Աշխատության մեջ հեղինակները հիմնվում են ոչ միայն իրենց մասնագիտական գործունեության, այլև միջազգային հարուստ փորձի և գիտագործնական նորագույն մեթոդների վրա:
Տղամարդու առողջության ընդհանուր հիմնահարցերին անդրադարձող ձեռնարկը նախատեսված է ոչ միայն ուրոլոգների, այլև այլ նեղ մասնագիտացում ունեցող այլ մասնագետների համար:
Նշենք, որ «Տղամարդու առողջություն» ժողովածուի հայալեզու տարբերակի շնորհանդեսը տեղի էր ունեցել 2012թ. հուլիսին Երևանում: «Հայ-Ռուս-Ամերիկյան միասնության» պատվերով մի խումբ հայ մասնագետների ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի արդյունքում և ընդհանուր խմբագրությամբ ստեղծվեց ժողովածուն, որի մեջ ներառված են նաև նույն տարվա ապրիլին Երևանում կայացած համանուն միջազգային գիտաժողովի նյութերը:

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ