ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Պայթյունի սպառնալիք Air France-ի չվերթերում

Պայթյունի սպառնալիք Air France-ի չվերթերում
18.11.2015 | 12:50

Անցած գիշեր պայթյունի սպառնալիքի պատճառով Air France ավիաընկերության Լոս Անջելեսից և Վաշինգտոնից Փարիզ ուղևորվող ինքնաթիռները արտակարգ վայրէջք են կատարել ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքում և կանադական Նովա Սքոթիա նահանգում: Մանրամասներ չեն հաղորդվում, նշում է CNN-ը:

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ