ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Փարիզի հյուսիսում 2 մարդ է սպանվել

Փարիզի հյուսիսում 2 մարդ է սպանվել
18.11.2015 | 12:52

Փարիզի Սեն Դենի արվարձանում փոխհրաձգության ընթացքում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հետ կապված 2 մարդ է սպանվել՝ Le Monde թերթին հայտնել է ոստիկանության աղբյուրը։ Կան չհաստատված տեղեկություններ փոխհրաձգությանը մասնակցած երրորդ մարդու մահվան մասին, բայց ոստիկանական գործողությունը շարունակվում է և տեղեկությունը հնարավոր չէ ճշտել։ Ոստիկանությունում ենթադրում են, որ հատուկջոկատայինների շրջափակման մեջ հայտնվածներից մեկը Սալահ Աբդեսլամն է՝ Փարիզի ահաբեկիչներից մեկի եղբայրը, որը հետախուզման մեջ է։ The Guardian-ի տվյալներով՝ մեկ ոստիկան է վիրավորվել փոխհրաձգության հետևանքով:
Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ ոստիկանական գործողության թիրախն Աբդել-Համիդ Աբու Օուդն է, որը, ենթադրվում է, եղել է Փարիզի հարձակումների ղեկավարը։

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ