Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հաղթել է Ջոկովիչը

Հաղթել է Ջոկովիչը
24.11.2015 | 12:21

Կիրակի Լոնդոնում, պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի 2015-ի ամփոփիչ մրցաշարի եզրափակչում (այն այդպես է անվանվում, թեպետ մարզիկները տարին ավարտում են Դևիսի գավաթի խաղարկումով), մրցեցին վերջին տարիների ուժեղագույն երկու թենիսիստները՝ սերբ Նովակ Ջոկովիչն ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Սա նրանց 43-րդ դիմակայությունն էր առհասարակ (22:21՝ հօգուտ շվեյցարացու) ու երկրորդը՝ ընթացիկ տարում: Դիմակայությունում հաղթանակ է տոնել սերբը: Սա նրա տասնմեկերորդ հաղթանակն էր ընթացիկ տարում ու չորրորդ անընդմեջը հիշյալ մրցաշարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ