Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ԱՄՆ-ում կարծում են, որ Թուրքիան իզուր է հարվածել Սու-24-ին

ԱՄՆ-ում կարծում են, որ Թուրքիան իզուր է հարվածել Սու-24-ին
26.11.2015 | 12:04

ԱՄՆ-ում մի քանի պաշտոնատար անձինք կարծում են, որ Թուրքիան չպետք է հարվածեր ռուսական Սու-24-ին, նույնիսկ եթե խախտվել է նրա օդային տարածքը՝ հայտնում է CBS հեռուստաալիքը։ «Ինչ վերաբերում է երեքշաբթի օդանավի կործանմանը, ամերիկյան պաշտոնատար անձինք կարծում են, որ Թուրքիան զգալիորեն սխալ է վարվել՝ չափազանց կտրուկ է արձագանքել օդային տարածքի համեմատաբար անլուրջ խախտմանը»,- հայտնում է հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության հարցերը լուսաբանող թղթակից Դևիդ Մարտինի տվյալներին։

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ