ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Սիրիայի հակամարտությունն սկսում է հիշեցնել Երրորդ համաշխարհային պատերազմը»

«Սիրիայի հակամարտությունն սկսում է հիշեցնել Երրորդ համաշխարհային պատերազմը»
26.11.2015 | 12:18

Թուրքիայի ՌՕՈՒ խոցած Սու-24 ռուսական ռմբակոծիչի կործանումը կարող է հանգեցնել Սիրիայի հակամարտության վտանգավոր էսկալացիային՝ կարծում է CNN-ը։ Սիրիայի պատերազմն արդեն մի շարք ահաբեկչություններ է սադրել Փարիզում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի դեմ գործած ամենասարսափելի ահաբեկչական ակտն է։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Փարիզի ահաբեկչությունները որակեց որպես Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ, սակայն Սիրիայի հակամարտությունը վերածվում է հարյուրամյակի գլխավոր պատերազմի։ Սիրիայի հակամարտությունը բռնության շրջապտույտ է առաջ բերել։ Պատերազմը դուրս է եկել մի երկրի սահմաններից. շիաները սկսել են պատերազմել սուննիների դեմ, արաբները՝ իրանցիների, «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունները սկսել են մրցակցել իրար հետ, իսկ քրդերը որոշել են պատերազմ մղել Սիրիայի բանակի և ԻՊ-ի դեմ, Թուրքիան էլ որոշել է ոչնչացնել հենց քրդերին։ Կատարվածի ֆոնին սիրիացի փախստականները հաստատվել են ողջ աշխարհում, իսկ ահաբեկչություններից մարդիկ են զոհվում ոչ միայն հենց Սիրիայում, Իրաքում Լիբանանում և Թուրքիայում, այլև Կանադայում, Ֆրանսիայում, Նիգերիայում, Դանիայում, Ավստրալիայում և այլ երկրներում։ «Հարմարավետ» միություններ, հակասական գործողություններ, տարօրինակ գործընկերություն՝ այսպիսի տեսք ունի համաշխարհային պատերազմը: Եվ այն փաստը, որ խճճված սիրիական հակամարտությունում արդեն այս կամ այն չափով ներգրավված է ավելի քան 60 երկիր, թույլ է տալիս եզրակացություն անել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի։

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ