ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Արամ Սարգսյան. «Ով ապրում է վախի մեջ, նա մեռնում է վախից»

Արամ Սարգսյան. «Ով ապրում է վախի մեջ, նա մեռնում է վախից»
01.12.2015 | 10:28

«Ակնհայտ է, որ մեր հասարակությունը խորապես անհաղորդ, օտար ու հեռու մնաց թե «Այո»-ին, թե «Ոչ»-ին, և եթե սա Սերժը չգիտի, ուրեմն ադեկվատ չէ, չի տիրապետում իրավիճակին, իսկ եթե գիտի ու շարունակում է հակադրվել հասարակության ցանկություններին ու հարկադրել իր կամքը, ուրեմն վախենալու բան ունի, ոչ թե հասարակության ապագայի, այլ իր հետագա ճակատագրի համար:
ՈՒ էստեղից էլ հայկական պատը (որը վիրտուալ լինելով, ավելի հաստ, երկար և ավելի բարձր է, քան չինականը)՝ իմ-ի և քո-ի, յուրայինի և օտարի, սեփական թիմի բարեկեցության, սեփական երկրի և ժողովրդի թշվառության ու աղքատության հաշվին: Որ սա էսպես է, հասկանում են բոլորը` բացառությամբ մի քանի իշխանավորների և իրենց հարազատների: Ելքը մնում է իրենց ամեն արածին կասկածելը, իրենց ասածին հակադրվելը, իրենց այո-ին ոչ ասելը ու տեղերում քվեն պահելը, քանի որ քվեարկություն է: Բայց չէ որ երկրի սահմանադրականության ու օրինականության գլխավոր երաշխավորը հենց երկրի նախագահն է, և իր թիվ մեկ պարտականությունն ու պարտքն է ընտրության արդարությունը պահելը: ՈՒ թող պահի, որովհետև դրա համար մենք իրեն վճարում ենք, ապահովում իր անվտանգությունը` պաշտոնավարման տարիներին և պաշտոնաթողությունից հետո քաղաքի լավագույն հատվածներում պարսպապատ դղյակներ հատկացնում և ՀՀ չափանիշներով բարձր թոշակ հատկացնում…
Չէ, առ էսօր իրենցից ոչ մեկը երաշխավոր չի եղել, որովհետև մեր երկրի առաջնորդները միշտ վախեցած են, որովհետև իրենցից ոմանք պաշտոնավարման վերջին, իսկ ոմանք ի սկզբանե, անմարդկային վախ ունեն պաշտոնաթողությունից հետո թոշակառու դառնալու հեռանկարից: ՈՒ էսպես անընդհատ, և սա է պատճառը ենթադրյալ ահաբեկչությունների, անհնազանդության կոչերի և հեղափոխության…
Լեոնարդոն իր ճիշտ լինելը ապացուցել է գիտության, ճարտարապետության, գեղանկարչության և քանդակագործության բնագավառում: Կապացուցի՞ իմաստնության և քաղաքականության բնագավառում` չգիտեմ: Գլոբալ առումով համոզված եմ, որ այո, ուղղակի մեր ժամանակն է ափսոս…
Վաղը ընտրություն է՝ հանրաքվեի տեսքով: ՈՒ ստացվել է այնպես, որ հարուստները գնում են «այո» ասելու իրենց հարստությանը, աղքատները՝ «ոչ» ասելու իրենց աղքատությանը: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը ընդամենը 30 % է, իրական տվյալներով՝ եռապատկեք ու ստացեք հանրաքվեի արդյունքը: ՈՒ ստացվել է նաև, որ այդ վիճակից բողոքողը էլի իշխանությունն է, որ ուզում է իր համար իրավիճակ փոխել՝ էս անգամ էլ կրակից շագանակները ուրիշի ձեռքով հանելով: Որովհետև իրենից բացի բոլորն իր համար «ուրիշ» են, իսկ մեզ պետք է յուրային իշխանություն: Լեոնարդո դա Վինչին ասում էր՝ «Ով ապրում է վախի մեջ, նա մեռնում է վախից», ու՝ սովորեցնում էր թռչել, որովհետև մարդը պիտի երազ ունենա ու հեռանկար՝ այսօրը կառուցելու համար: Իսկ մեր ոչ այսօրն է ստացվում, ոչ վաղն է վաղվա նման, որովհետև մենք էլ մեզ դառնում ենք օտար ու օտարության մեջ ենք հայրենիք գտնում մեր զավակների համար:
Վաղը ընտրություն է հանրաքվեի տեսքով: Չէ, վաղը իշխանությունը հաշվելու է ու ասի՝ ինչքան է պետք, որ իրեն ապահով զգա մինչև խորհրդարանական ընտրություններ: Ընդամենը: Մնացածը՝ սովորենք թռչել: Ճիշտ ժամանակն է»:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ