Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Որդու հետքերով

Որդու հետքերով
07.12.2015 | 20:29

Ըստ Պենզայի «Զենիթ» ֆուտբոլային թիմի պաշտոնական կայքէջի, «Միկա» ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը գլխավորել է ռուսական թիմը: Հայաստանյան ակումբում չեն հաստատել մարզչի հեռանալու փաստը` նշելով, որ նրա հետ պայմանագիր է կնքված մինչև այս տարվա ամառ: Բոլոր դեպքերում ասենք, որ Պենզայի «Զենիթում» է հանդես գալիս Ադամյանի որդին` Արթուրը: Ավելացնենք, որ «Զենիթը» հանդես է գալիս Ռուսաստանի ֆուտբոլի լիգայի «Կենտրոն» գոտում, տասնյոթ տուրից հետո զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ