ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

ԵՄ-ն սկսեց Հայաստանի հետ բանակցությունները

ԵՄ-ն սկսեց Հայաստանի հետ բանակցությունները
08.12.2015 | 12:37

ԵՄ դիվանագիտության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե բանակցային նոր փուլը թույլ կտա փակել անորոշության էջը, որը ի հայտ եկավ 2013-ից հետո։ «Հայաստանի և Եվրամիության միջև 3,5 տարվա բարդ աշխատանքն այսպիսով չի վատնվի, կդառնա մեր նոր հարաբերությունների հիմքը»,- հայտարարեց Ֆեդերիկա Մոգերինին։
Հոկտեմբերին ԵՄ 28 պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ տվեցին Հայաստանի և Եվրամիության նոր համաձայնագրի բանակցությունների համար: Նոր փաստաթուղթը, որը կփոխարինի ՀՀ-ԵՄ գործընկերության և գործակցության համաձայնագրին, Մոգերինիի խոսքով՝ հիմնված կլինի մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների վրա։
Նոր համաձայնագիրը, որի անվանումը դեռևս հստակեցված չէ, միտված է բարենպաստ պայմաններ ստեղծելու կողմերի առավել ամուր համագործակցության համար՝ տրանսպորտի, բնապահպանության և էներգետիկայի բնագավառներում։
ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել է, որ փաստաթուղթը, որի շուրջ կողմերը պատրաստվում են բանակցել, Հայաստանը պետք է նախաստորագրեր 2013-ին Վիլնյուսում։ «Սակայն չկարողանալով մերժել ռուսական կողմի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հրավերը, Հայաստանը վերջին պահին հրաժարվեց ԵՄ-ի հետ մերձեցումից՝ ընտրելով Կրեմլի նախաձեռնած դաշինքը»,- ասել է հանձնակատարը։ Հանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները միառժամանակ անց դիմեցին Բրյուսելին՝ հարցով, թե կա՞ հնարավորություն մեկ այլ պայմանագիր ստորագրելու։ «Մի քանի շաբաթ առաջ մենք ստացանք նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների մանդատը»,- նշեց Հանը՝ հավելելով, որ Հայաստանի հետ բանակցությունների նոր փուլը վկայում է Բրյուսելի ճկունության մասին. «Մենք հետաքրքրված ենք բանակցություններով, համագործակցությամբ, մեր հարևանների կայունությանը նպաստելու հարցով։ Եվ դա պետք է անպայման ուղեկցվի մեր անդամ երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելով»։

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ