ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

2016-ի պետական բյուջեի նախագիծն այլևս օրենք է

2016-ի պետական բյուջեի նախագիծն այլևս օրենք է
09.12.2015 | 22:47

97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց 2016-ի պետական բյուջեի նախագիծը։ ՀՅԴ-ն չմասնակցեց քվեարկությանը։ Քվեարկությունից առաջ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց. «Մեր գնահատականը բյուջեին հայտնի է. աննախադեպ համեստ ցուցանիշներ են։ Այս դեպքում գերկարևոր է դառնում աննախադեպ կառավարման արդյունավետությունը կտրուկ որակապես բարձրացնելը։ Եվ քանի որ լինելու են հերոսաբար դեմ և հերոսաբար կողմ քվեարկողներ, մեր խմբակցությունը այս բյուջեին ուղղակի չի քվեարկի»։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, արձագանքելով Վարդանյանի հայտարարությանը, ասաց. «Այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ, ԲՀԿ-ն ոչ թե հերոսաբար, այլ սթափ, պրագմատիկ քվեարկում է կողմ»։

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ