ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԲՀԿ-ն` Հովիկ Աբրահամյանի «պարկեշտության» մասին

ԲՀԿ-ն` Հովիկ Աբրահամյանի «պարկեշտության» մասին
11.12.2015 | 01:16

Վերջին հնգամյակում 2016-ի բյուջեն ԱԺ-ում ամենաշատն է «կողմ» ձայներ ստացել: ՀՀԿ-ից բացի, Հովիկ Աբրահամյանի կառավարության տնտեսական ծրագիրը հավանության արժանացրեց նաև ԲՀԿ-ն: Այս խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ հարցրի, թե ինչո՞ւ հանկարծ նախկին բոլոր բյուջեները «հողին հավասարեցնելուց» հետո այս անգամ լրիվ հակառակ դիրքորոշումն են որդեգրել, այն դեպքում, որ կյանքը գնալով վատացել է:

-Նախկինում, հիմա էլ մեր մտահոգությունները հայտնել ենք,- հակադարձեց պատգամավորը:- Բյուջեն չպետք է լինի լավատեսություն հաղորդող, այն պետք է իրատեսական լինի, որպեսզի տնտեսության իրական պատկերն արտացոլի: Խմբակցությունում բազմիցս քննարկել ենք և համոզմունք ունենք, որ ավելի լավ է զուսպ, համեստ տոկոսային հարաբերակցություն լինի, ինչպես հիմա է արձանագրված` 2,2 տոկոս տնտեսական աճ, քան մի թիվ ֆիքսվի, որն իրատեսական չի լինելու: Բնականաբար, մեր ցանկություններն ավելի մեծ են, բայց պետք է իրատեսությամբ նայել իրավիճակին: Ներկայիս ղեկավարությունն այն պարկեշտությունը, կեցվածքն ունի, որի համատեքստում էլ այդպիսի փաստաթուղթ է ներկայացրել: Ի տարբերություն նախորդ կառավարության, որը երկնիշ աճ էր արձանագրում, բայց մենք անկում էինք գրանցում:
-ԲՀԿ-ն կառավարության «ճշմարիտ» խոսքի համա՞ր է կողմ քվեարկել: Իսկ ո՞ւր մնացին կառավարության ջանքերը, ճիգերը, որ այդ դառը իրականությունը փոխելուն պիտի միտված լինեին: Փողոցում կանգնեցրեք յուրաքանչյուր քաղաքացու, նա Ձեզ հրաշալի կներկայացնի երկրի տնտեսական անմխիթար վիճակի իրական պատկերը:
-Այդ փաստաթղթում կան մի շարք ծրագրեր: Կարճ ժամանակում հնարավոր չէ բոլորը ներկայացնել: Պարզապես նախկինի համեմատ իրատեսական բյուջե է: Կարող ենք օրինակներ էլ բերել: Այս բյուջեում մի քանի միլիոն դրամի արժողությամբ բիոզուգարաններ չկան, անտրամաբանական խորհրդատվություններ ևս:
-Փոխարենը կան Դիլիջանի ուսումնական կենտրոնի 7 միլիոնի օճառամանները, 3 միլիոն 700 հազար դրամի խոշորացույցով հայելիներ և այլն:
-Այս բյուջեն ավելի իրատեսական է (բերածս օրինակը չլսելու տալով, պնդեց պատգամավորը-Ռ.Խ.):
-Իրականում բյուջեին ԲՀԿ-ի կողմ լինելը պայմանավորված է քաղաքական նկրտումներով: Մամուլն էլ բազմիցս գրել է, որ ձեզ ֆինանսավորում է կառավարության ղեկավարը` Հովիկ Աբրահամյանը: Այսինքն, դուք չէիք կարող դեմ լինել ձեր «պապային»:
-Ես հակիրճ ասացի, որոնք են եղել այն դրդապատճառները, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել այս բյուջեին:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ