Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԱՓՇԱՏԿ-ը կհամակարգի կրթական խոշոր ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը

ԱՓՇԱՏԿ-ը կհամակարգի կրթական խոշոր ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը
18.12.2015 | 15:23

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի /ԱՓՇԱՏԿ/ հոգեբարձուների խորհրդի հերթական` 23-րդ նիստը, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր հիմնադրամի խորհրդի նախագահի ընտրությանը: Վերոնշյալ պաշտոնում առաջադրվել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Սուքիասյանի թեկնածությունը` հաշվի առնելով ԱՓՇԱՏԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները` բարձրագույն կրթության ոլորտը և դրա բարեփոխումները, ինչպես նաև եվրոպական բարձրագույն կրթական տարածքի լիարժեք ինտեգրումը:

Խորհրդի օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր Բոլոնիայի քարտուղարության համար տրամադրված գույքի հետագա տնօրինմանը: Այս կապակցությամբ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ԱՓՇԱՏԿ-ը մեծ ներդրում է ունեցել մեր երկրի` Բոլոնիայի քարտուղարության ղեկավարության ստանձնման աշխատանքներում: «Բոլոնիայի քարտուղարությունը բավական բարձր է գնահատել Հայաստանի` նախորդ երեք տարիներին քարտուղարության ղեկավարման աշխատանքները և աշխատակիցների ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, որի ապացույցն է քարտուղարության ղեկավարությունը ստանձնած Ֆրանսիայից ստացված հրավերը ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանին` առաջիկա երեք տարիներին աշխատել Բոլոնիայի քարտուղարության կազմում: Հետևաբար, Հայաստանը կշարունակի ներգրավված լինել եվրոպական բարձրագույն կթական տարածքի համակարգման գործընթացներում»,-նշել է Արմեն Աշոտյանը: Խորհրդի օրակարգի երրորդ հարցը վերաբերել է «ՀՀ կրթական համակարգի և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացում» ծրագրի նախագծի ներկայացմանը: Արմեն Աշոտյանի խոսքով` ծրագրի նպատակն է ՀՀ բարձրագույն կրթական համակարգի և ՀՀ բուհերի միջազգայնացումը, դրանց որակի բարձրացումը, այլ տարածաշրջաներում ՀՀ կրթական համակարգի ազդեցության մեծացումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել ՀՀ բուհերի մասնակցությունը միջազգային կրթական ցուցահանդեսներին: «Ներկայիս դարաշրջանում կրթական մշակույթի մի մաս է տվյալ երկրի կրթական նվաճումները միջազգային հարթակներում ներկայացնելը, որոնք դառնում են կրթական ծառայությունների հանրայնացման, տեղեկացվածության մակարդակի բարձրացման լավագույն գործիքները: Այս ընթացքում Հայաստանը` որպես առանձին երկիր, կրթական տաղավար չի ունեցել. աշխարհի ամենախոշոր կրթական ցուցահանդեսներին մասնակցել են առանձին բուհեր: Ժամանակն է, որ մեր երկրի լավագույն կրթական ծրագրերի մասին իմանան նաև դրսում: Վստահաբար, Հայաստանն ունի այնպիսի հետաքրքիր կրթական ծրագրեր, որոնք կարող են հավուր պատշաճի ներկայացվել միջազգային հարթակներում, օրինակ` Դիլիջանի միջազգային դպրոցը, «Շախմատը դպրոցում» ծրագիրը և այլն: Բացի այդ, ներկայիս միջազգայնացման միտումների մեջ կարևորվում է օտարերկրյա ուսանողների համար գովազդային, տեղեկատվական հնարավորությունների ստեղծումը և նպատակային ցուցահանդեսների անցկացումը հատկապես այն երկրներում, որտեղից ՀՀ բուհերում սովորել ցանկացող օտարերկրյա ուսանողների թիվը մեծ է»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ցանկալի է տարվա կտրվածքով ընտրել 2 տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներ /օրինակ, Կենտրոնական Ասիան, ԱՊՀ կամ Եվրոպա/, որոնք նպատակահարմար կլինեն մասնակից երկրների կազմով և կհամապատասխանեն նախանշված բյուջենին: Նման խոշոր ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության հարցը կհամակարգի ԱՓՇԱՏԿ-ը:
ԱՓՇԱՏԿ-ի հոգեբարձուների խորհրդի նիստին քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ