ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Երջանիկ լինելու 10 պատվիրան՝ Հռոմի պապից

Երջանիկ լինելու 10 պատվիրան՝ Հռոմի պապից
19.12.2015 | 12:20

Երեկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձավ 79 տարեկան: The Independent-ը Հռոմի պապի ելույթներից գտել է երջանկության տասը պատվիրաններ՝


1. Ապրիր քեզ համար և թույլ տուր ուրիշներն էլ ապրեն:
2. Ինքդ քեզ նվիրիր ուրիշներին:
3. Կյանքում հանդարտ գործիր:
4. ՈՒնեցիր վայելքների առողջ զգացողություն:
5. Կիրակի օրերը թող հանգստյան օրեր լինեն:
6. Գտիր երիտասարդների համար արժանապատիվ աշխատատեղեր ստեղծելու նորարարական ուղիներ:
7. Հարգիր բնությունը և հոգ տար բնության համար:
8. Վերջ տուր նեգատիվ տրամադրվածությանը:
9. ՈՒրիշներին քո հավատին մի մղիր, հարգիր մյուսների հավատը:
10. Գործիր հանուն խաղաղության:

Դիտվել է՝ 1480

Մեկնաբանություններ