ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Սկզբունքայնություն և հետևողականություն. Սերժ Սարգսյանի մաղթանքը լրագրողներին

Սկզբունքայնություն և հետևողականություն. Սերժ Սարգսյանի մաղթանքը լրագրողներին
25.12.2015 | 19:58

«Այսօր մենք հաստատապես կարող ենք արձանագրել, որ լրագրողական ազատությունները Հայաստանում շատ մոտ են ժամանակակից առաջադեմ պահանջներին, և սա համատեղ հետևողական աշխատանքի արդյունք է և մեծ ձեռքբերում: Մենք, իհարկե, կարող ենք տարբերվող կարծիքներ ունենալ այսօրվա մեր լրագրության բովանդակության, խորության, անաչառության մասին, կարող ենք համաձայնության գալ կամ չգալ կարելիի և անթույլատրելիի սահմանների մասին, կարող ենք մերժել որևէ սահմանի գոյությունն ընդհանրապես: Կան, չէ՞, նաև մարդիկ, որ այսպես են կարծում, բայց սա արդեն քննարկման այլ թեմա է: Մի բանում սակայն համակարծիք չլինել չենք կարող. ազատ մամուլը արժեք է, և մենք այդ հարցում ճիշտ ճանապարհի վրա ենք»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը, ով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընդունելության էր հրավիրել: Նախագահը, բարձր գնահատելով լրատվամիջոցների գործունեությունը նախորդ տարում, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն պատշաճ լուսաբանելու համար, փաստեց, որ իր տպավորությամբ ԶԼՄ-ներն այս տարի կատարել են իրենց աշխատանքը բարձր արդյունավետությամբ:
Սերժ Սարգսյանը չմոռացավ նշել նաև լրագրողի աշխատանքի դժվարությունները` շեշտելով այն դեպքերը, որոնք չեն տեղավորվում լրագրողական գործունեության շրջանակում: «Ձեզնից շատերը տարվա ընթացքում իրենց առաքելությունն իրականացնելիս երբեմն բախվել են դժվարությունների և պատվով հաղթահարել դրանք: Մեկ առանձին դրվագում, անշուշտ, գործ ենք ունեցել նաև իրողության հետ, որը չի տեղավորվում լրագրողական գործունեության ազատության այն պատկերացումների մեջ, որոնց վերաբերյալ մեր հասարակությունում և իշխանությունում վաղուց արդեն կա կատարյալ կոնսենսուս: Գոհացուցիչ է, որ տվյալ դեպքում արձագանքն էլ համահունչ էր բոլորի կողմից»,- ընդգծեց երկրի ղեկավարը:
2016-ի համար էլ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին մաղթեց մասնագիտական պարտքի բարձր զգացում, սկզբունքայնություն և հետևողականություն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ