ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը
30.12.2015 | 12:50

Դեկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, 60 մմ ականանետից /4 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ